Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է.
«2019թ. սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք հասցնող անձինք պետք է խստագույնս ենթարկվեն պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են:
Ընտրովի արդարադատությունը խաթարել և խաթարելու է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումը, և մենք մշտապես կանգնած ենք մնալու կոտրած տաշտակի առաջ:
Մեկ անգամ ևս պնդում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպայական կազմի նկատմամբ անհրաժեշտ է փոխել հանրային ընկալումն ու վերաբերմունքը:
Հայոց բանակի սպայական կազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված սոցիալական շերտերից մեկը՝ այն պարզ գիտակցմամբ, որ այդ անձինք հանդիսանում են հայոց բանակի միջուկը և ապահովում մեր պետության անվտանգությունը:
Իմ համերաշխությունն եմ հայտնում այն բոլոր սպաներին,ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար:
Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ մեր երկրում բռնությունն այլևս տեղ չունի, և յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արածների համար:
Հ.Գ. Շուտափույթ առողջություն եմ ցանկանում փոխգնդապետին»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1293077740894194&id=100005759414165