ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի,
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովի որդին է։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այս տարվա օգոստոսին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի հատվածում 140 հեկտար դիրքերի բարելավման օպերացիան իրականացվել է գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։ Վերջինս ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների հրամանատարն է և ՀՀ Զինված ուժերի գենշտաբի նախկին պետ։
