Վաշինգտոնում ընթացող Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում միմյանց հետ մրցեցին Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը»։
«Յուվենտուսի» նորեկ Մաթյաս դե Լիգտը հանդիպման 10-րդ րոպեին ինքնագոլով բացեց հաշիվը։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի 68-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 1-1: Թիմերն անցան 11 մետրանոց հարվածաշարին։ Այստեղ ավելի ուժեղ գտնվեցին «Յուվենտուսի» խաղացողները ու հաղթեցին 4-3 հաշվով։
https://www.youtube.com/watch?v=tmnZ0b73GdI
https://www.youtube.com/watch?v=ESwKGRwKk1Q
