«Յուվենտուսը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։
Հագուստը պատրաստված է վարդագույն և կապույտ գույներով, որոնք, ինչպես նշվում է թուրինյան կայքում, պատմականորեն ակումբի մաս են կազմում։
Շապիկն ունի նախշ, որը ստեղծում է կալեիդոսկոպի էֆեկտ:
«Յուվեն» իր առաջին հանդիպումը նոր համազգեստով կանցկացնի սեպտեմբերի 11-ին Ա Սերիայի 6-րդ տուրում սեփական հարկի տակ «Սալերնիտանայի» հետ:
Adidas-ը Յուվենտուսի տեխնիկական հովանավորն է։