«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը, հնարավոր է, կարիերան շարունակի Անգլիայում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոն»-ը:
Մերսիսայդյան ակումբը պատրաստ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ հրավիրել խորվաթին, եթե «ծեր սինյորա»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին այլևս հույսեր չի կապում նրա հետ:
33-ամյա փորձառու խաղացողի տրանսֆերը ներկա պահին գնահատվում է 18 մլն եվրո: