Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուս»-ը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերով: Անգլիացի հարձակվողը դարձել է թուրինյան ակումբի առաջին տրանսֆերային թիրախը՝ արժենալով շուրջ 200 միլիոն եվրո:
Football Italia-ի տեղեկացմամբ՝ Թուրինյան ակումբը ցանկանում է նաև ձեռք բերել «Բորուսիա»-ի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Քեյնի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: