fbpx
Սպորտ

Յուվենտուսը նորեկ ունի

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է «Լիլի»  կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոյի տեղափոխության մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Թուրինյան ակումբը 23-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար վճարել է 3,5 մլն եվրո և նրա հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում պաշտպանը ծանր վնասվածքի պատճառով ոչ մի խաղ չի անցկացրել։ Նա «Լիլում» հանդես է գալիս 2019 թվականից, անցկացրել է 78 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Ջալոյի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում էր 2024 թվականի հունիսին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ