fbpx
Էկո

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հայկական մուֆլոններ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել և գրել.

«Ուրախալի լուր. հայկական մուֆլոնները Զանգեզուրի լեռներում»

Հայկական մուֆլոնը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով:

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։

Տեսանյութն՝ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ