Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ, որի ընթացքում ծավալուն քննարկում է տեղի ունեցել Սիրիայի վերջին իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է առաջիկայում նման ֆորսմաժորային իրավիճակների պլանավորման անհրաժեշտությունը բարձր ռիսկային այն շրջանների համար, որտեղ առկա են հայկական համայնքներ:
Զարեհ Սինանյանը մասնակիցներին ներկայացրել է նաև հաջորդ տարի գրասենյակի կողմից կազմակերպվելիք 3 համաժողովները, որոնք կնպաստեն ինչպես Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, այնպես էլ հայրենիքի զարգացման գործում սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը և հայրենադարձությանը:
Ամերիկայի Հայ դատի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացմանը և´ Հայաստանում, և´ Լոս Անջելեսում:
Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-յան էջից։