fbpx
Կառավարություն

Զարեհ Սինանյանը կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Հայկական երիտասարդական ֆորումին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ուկրաինա։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի նոյեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (քաղ. Կիև)՝ Ուկրաինայի հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ուկրաինա (քաղ. Կիև) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ