fbpx
Քաղաքականություն

Զարիֆն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն աշխատանքային այցով ժամանելու է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ այցի ընթացքում Զարիֆը հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ՝ քննարկվելիք հարցերի շարքում է նաև Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը։

Նախարարների հանդիպման օրակարգում են մի շարք միջազգային, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ