fbpx
Սպորտ

Զարմացած չէի, թե որքան լավ էին պատրաստ այն ֆուտբոլիստները, որոնք վերջերս միացան մեզ. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է «Լիոնի» դեմ ընկերական խաղում որոշ ֆուտբոլիստների խաղին: Նշենք՝ խաղն ավարտվել է 3-0 հաշվով՝ Լիվերպուլի հաղթանակով:

«Ես զարմացած չէի, թե որքան լավ էին պատրաստ այն ֆուտբոլիստները, որոնք վերջերս միացան մեզ։ Ես կարծում եմ, որ Սալահը պատրաստ է ամբողջ օրը վազել, ինչը, իհարկե, մեզ օգնում է։ Դաշտը մեզ համար ավելի բաց է դառնում, ինչը թույլ է տալիս խաղալ մի քանի տարբերակով:

Երբեմն մենք կարող ենք գնդակը հասցնել պաշտպաններից հետ, որպեսզի Սալահը կարողա արագացում անել: Սա շատ կարևոր տարր է մեր խաղում:

Ֆիրմինոն հիանալի էր բացվում գծերի միջև և վստահորեն էր գործում տուգանային հրապարակում: Դա նույնպես շատ կարևոր է մեզ համար։

Հարի Ուիլսոնը մեծ ծավալի աշխատանք է կատարել առաջին խաղակեսում և դարձել հիանալի գոլի հեղինակ: Այս գոլը նրա ոճով էր։ Շատ տղաներ լավ խաղացին «Լիոնի» դեմ։ Հանդիպման վերջին 30 րոպեները իմ ֆուտբոլիստները հավաքվեցին և վստահ անցկացրին։ Նրանք նման համադրությամբ խաղացին ընդամենը մի քանի անգամ, սակայն հիանալի տեսք ունեին միասին, և դա շատ լավ է։ Այդ պատճառով սյսօր ես, իհարկե, երջանիկ եմ, բայց գիտեմ, որ մենք պետք է ավելի լավ խաղանք, որպեսզի կիրակի «Ման Սիթիի» դեմ շանսեր ունենանք։ Բայց, ինչպես ասացի, այսօր մենք ճիշտ ուղղությամբ քայլ արեցինք, և ես շատ ուրախ եմ դրա համար», – ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ