Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական մարզադաշտում ուժերը չափեց ԲԱՏԷ-ի հետ և նվազագույն հաշվով պարտություն կրեց:
Իսպանական ESPN պարբերականը ևս անդրադարձել է «զինագործներ»-ի դժգույն խաղին՝ մասնավորապես նշելով Հենրիխ Մխիթարյանի ոչ այնքան տպավորիչ ելույթը:
«Մխիթարյանի խաղն իսկապես հիասթափեցնող էր՝ հատկապես «Հադերսֆիլդ»-ի դեմ տպավորիչ վերադարձից հետո: Նա փորձում էր ինչ-որ բան անել, սակայն խաղադաշտում բացարձակ չէր նկատվում: Զարմանալի է, որ Էմերին չփոխարինեց նրան»,- ասված է ESPN-ի հոդվածում:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը վերջերս է լիովին ապաքինվել վնասվածքից:
Հաղորդում է sportal.am-ը։