Այսօր` հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերինախարար Զարուհի Բաթոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ կորոնավիրուսի վարակը մտել է տարեցների տուն ինտերնատ հայտնեց, որ մեկը տեղափոխվել է հիվանդանոց և հիվանցանոցից վերադառնալուց հետո է եղել վարակի տարածումը:
«Թեև նա այնտեղ թեստավորվել է, բացասական է եղել, բայց մի քանի օր անց նույն սենյակում գտնվող անձի ջերմությունն է բարձրացել, նրա մոտ է հայտնաբերվել, ապա նաև իր մոտ: Վարկածներից մեկն այն է, որ գուցե վարակը հիվանդանոցում է եղել»:

