fbpx
Իրավական

Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրանց հետ ունի գործընկերային, ընկերական հարաբերությունները, նրանք դիմել են իրեն, ինքն էլ հանաձայնվել է ներկայացնել նրանց։ Նրա խոսքով, Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն անմեղ են, նրանց նկատմամբ պետք է արձակվի արդարացման դատավճիռ։ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Արմեն Բիլյանին վերագրվող սպանության մեղադրանքն անհիմն է, ինչը պարզ է նաև վկաների հարցաքննությունից,  պետք է արդարացման դատավճիռ կայացվի։

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ