զարուհի փոստանջյան
Զարուհի Փոստանջյանին ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել
Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի դիմացի հատվածից քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանին ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել։ Փոստանջյանը բերման է ենթարկվել Վաղարշյան փողոցից՝ Վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու մեքենան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի Mercedes մակնիշի ավտոմեքենան գիշերը պայթեցրել են։ Այս տվյալ է A1plus-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Փոստանջյանը։ Վերջինս նշել է, որ մանրամասներ չունի առայժմ։ Մեքենան պայթեցվել է Արաբկիր վարչական շրջանի իրենց շենքի բակում։ Նշվում է, որ մեքենան ամբողջության վնասվել է։ Ոստիկանությունն էլ արդեն հաղորդում…
Վարչապետը պայմանավորվածություններ ունի Սերժ Սարգսյանի հետ. Զարուհի Փոստանջյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշակի խմբերի հետ, և այդ պատճառով նրանց առայժմ ձեռք չեն տալիս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նա ընդգծեց, որ նրանք, ում հետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ենթարկվում են ճնշման, վախեցման, քաղաքական հետապնդումների։ «Ինչո՞ւ ձեռք չեն…
Քննիչի գործառույթները չեն կատարվել․ Փոստանջյանը՝ Հայելի ակումբի վրա հարձակման գործի մասին
«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքով համարում ենք, որ քննիչի համապատասխան գործառույթները չեն կատարվել, այն դեպքում, երբ պետք է կատարվեին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ նման գործերի համար 2 ամիսը բավարար էր, որ նախաքննության ավարտը հայտարարվեր…
Դատարանների նկատմամբ ճնշման փաթեթները գործադիր իշխանության ձեռքին են. Փոստանջյան
Մենք չունենք անկախ դատական համակարգ, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ դատավորները գտնվում են ճնշման ներքո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ դատարանների նկատմամբ այդ ճնշման փաթեթները, թղթապանակները գտնվում են գործադիր իշխանության ձեռքին։ «Մենք հենց այնպես չէինք պնդում, որ այս շրջանում ևս պետք է…
Փաշինյանը «որպես բուտկա» սեփականաշնորհել է դատախազությունը. Փոստանջյան
Նիկոլ Փաշինյանը «որպես բուտկա» սեփականաշնորհել է դատախազությունը եւ դատախազ Արթուր Դավթյանին, նաեւ «որպես բուտկա» սեփականաշնորհել է Կենտրոնական ընտեւրական հանձնաժողովը, ոստիկանությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը։ «Նա մի տարի…
Փաշինյանը զրոյական մեկնարկից Քոչարյանին բերեց քաղաքականություն և դարձրեց քաղբանտարկյալ. Փոստանջյան
Հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հատնեց՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրոյական մեկնարկից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն և դարձրեց քաղական բանտարկյալ։ «Նա հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկեր հանել փողոց։ Եղբա՛յր, տանկեր փողոց առաջին անգամ հանել է…
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը դռնբաց անցկացնելու միջնորդությունը մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Դատական նիստը դռնփակ է: Հիշեցնենք՝ նախորդ նիստը բավական լարված ընթացավ և ընդհատվեց, քանի որ տուժող ոստիկաններից մեկի՝ Արամ Հովհաննիսյանի ցուցմունքի ժամանակ դահլիճում գտնվող ամբաստանյալների աջակիցներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, վիրավորական ռեպլիկ արեց տուժողի հասցեին: Դրան պատասխանեց ցուցմունք…
Արմեն Բիլյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալներ Պավել Մանուկյանի ու Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց փոխել Բիլյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ: Պավել Մանուկյանն էլ իր կողմից ավելացրեց, որ «Բիլյանը հայրենիքն նվիրված մարդ է, այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայ ազգի մասին մտահոգ քաղաքացի է և կատարել…
Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրանց հետ ունի գործընկերային, ընկերական հարաբերությունները, նրանք դիմել են իրեն, ինքն էլ հանաձայնվել է ներկայացնել նրանց։ Նրա խոսքով, Պավել Մանուկյանը,…
Զարուհի Փոստանջյանը կարող է ստանձնել Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի պաշտպանությունը։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իրավունք է ստացել զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Նա չի բացառում, որ կստանձնի ոստիկանների սպանության մեջ մեղադրվող անձանց՝ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի պաշտպանությունը:
«Նիկոլ Փաշինյանը, այսպես ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի որդին կարող է լինել»,- Զարուհի Փոստանջյան
Այսօր լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը ասել է. «Ոչ թե նմանություն, այլ կրկնություն է, ուղղակի սերնդափոխություն է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյանը, այսպես ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի որդին կարող է լինել: Բացի այդ, Փաշինյանը նրան դիտարկել է որպես հոգևոր հայր: Թե հիմա իրենք ունեն որոշ տարաձայնություններ, չգիտեմ, միգուցե հիմա հրաժարվել է հոգևոր հորից, բայց որ կրկնում է…











