Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Հունաստանի միջազգային մրցաշարում:
Կավալա Օփենի 5-րդ տուրում հայ գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը, իսկ Զավեն Անդրիասյանը և Սիրանուշ Ղուկասյանը կիսեցին միավորը:
5-րդ տուրից հետո Զավեն Անդրիասյանը մրցաշարի առաջատարներից մեկն է: Նա ունի 4,5 միավոր: Մարիա Գևորգյանը և Էլինա Դանիելյանն ունեն 3,5-ական միավոր: