fbpx
Սպորտ

Զախարյանը լուրջ վնասվածք է ստացել Ռայո Վալեկանոյի դեմ խաղում

«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը լուրջ վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում, գրում է Gazeta.ru-ն։

Ֆուտբոլիստը սրունքաթաթի վնասվածք է ստացել առաջին խաղակեսի միջնամասում։ 20-ամյա Զախարյանը չի կարողացել շարունակել խաղը։ Նրա փոխարեն խաղի 29-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել 27-ամյա իսպանացի Բրայս Մենդեսը։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել անցյալ ամառ՝ Մոսկվայի «Դինամոյից»։ «Ռեալ Սոսյեդադի» կազմում նա մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ