ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, լրագրողների հետ հանդիպման տարեվերջյան ամփոփման ժամանակ ասել է.
«Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,-ասաց նա:
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով`զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու: Երրորդ տեղում Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով և հինգերորդ տեղում` Ուկրաինան է` 24 հազար 308 այցելուով:
«2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կտրուկ աճ ապահոված երկրները Հնդկաստանը, Չինաստանն ու Ղազախստանն են` համապատասխանաբար 131, 107 և 83 տոկոս»,-հավելեց նա: