Ուկրաինայում հիշել են, թե ինչպես էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին շոումեն եղած ժամանակ նմանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Զելենսկին «95-րդ թաղամաս» ուկրաինական երգիծական հաղորդման ժամանակ նմանակել էր Էրդողանին:
Տեսանյութը տեղադրել է ուկրաինացի բլոգեր Ալեքսանդր Սեմչենկոն։ Այդ տեսանյութում Զելենսկին Էրդողանին անվանում է «Բեղավոր խավարասեր»։ Եվ հույս է հայտնում, որ իրեն ոչինչ չեն անի այդ կատակի համար։ Ըստ Զելենսկու՝ առավելագույնը, ինչ կարող են անել թուրքերը, դա կլինի մտրակի 300 հարվածը։
Տեսանյութում Զելենսկին հեգնանքով է խոսում Էրդողանի երկարատև կառավարման մասին՝ նշելով, որ նա ընդմիշտ կմնա Թուրքիայի իշխանության ղեկին։
Հիշյալ տեսանյութը համացանցում կրկին տարածվել է այն բանից հետո, երբ նախօրեին Անկարայում կայացել էր Էրդողանի և Զելենսկու հանդիպումը, որի ժամանակ նախագահները քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ։