fbpx
Աշխարհ

Զելենսկին Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net կայքը:

«Բաքվում սկսվել է պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ գտնվող հրապարակում: Հնչել են Ուկրաինայի և Ադրբեջանի հիմները:

Հանդիպման ավարտից հետո կանցկացվեն նախագահների ղեկավարությամբ պատվիրակությունների բանակցությունները: Կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր:

Նախագահները նաև հայտարարություն կանեն ԶԼՄ-ների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ