fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանի ներկա չէ իր գործով նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը կես ժամով հետաձգվեց։

Նախ դատական նիստը սկսվեց նախատեսվածից ուշ, որպեսզի Մանվել Գրիգորյանին բերեին դատական նիստին։

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ասաց, որ իրեն պաշտպանները հայտնել են, որ երբ պատրաստվել են ԲԿ-ից տեղափոխումն իրականացնել, Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է։

«Սակայն մեզ տեղեկացրել են՝ չի բացառվում, որ տեղափոխումը կիրականացվի»,-հավելեց նա։

Դատարանը որոշեց կես ժամ ընդմիջում տալ, որպեսզի Մանվել Գրիգորյանը ներկայանա դատական նիստին։

Հիշեցենենք, որ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործերը միմյանցից անջատվել են՝ դատարանի որոշմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ