Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի խզել կապերը կոլեկտիվի անդամների հետ, որտեղ նախկինում աշխատել է։ Այս մասին, ինչպես փոխանցում է Strana.ua-ն, հայտնել է «Կվարտալ 95» ստուդիայի դերասանուհի Ելենա Կրավեցը:
«Նախ, Վովան ամեն ինչ ստուգում է: Նա կարդում է տեքստերը»,-ասել է նա:
Դերասանուհու խոսքով՝ սա հետաքրքիր փորձ է, երբ աշխատանքի բերումով պետք է պարոդիայի ենթարկես քո ընկերուհուն (Զելենսկիի կնոջը՝ Ելենային): Նա նշել է, որ սա իր համար նոր իրավիճակ է:
Բացի դրանից Կրավեցը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը չի լքել «Կվարտալ 95»-ի խումբը սոցցանցերում, և նույնիսկ ինչ-որ բաներ է գրում պարբերաբար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կվարտալ 95»-ի դերասանը հայտնել է Զելենսկիի՝ նախագահությունից հոգնածության մասին: