Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների համար Էքսկուրսիա է կազմակերպել նախագահական նստավայրի իր աշխատասենյակում:
Նշվում է, որ Զելենսկին լրագրողներին իր աշխատասենյակ է ուղեկցել` ասելով, որ չգիտի՝ արդյո՞ք ունի իրավունք ցույց տալու իր աշխատանքային տարածքը:
Ուկրաինայի նախագահն իր աշխատասենյակում ցույց է տվել այն հեռախոսը, որն անվանել է iPhone և ասել, որ այդ հեռախոսը վարչությունների պետերի, անվտանգության համակարգի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար է:
Վլադիմիր Զելենսկին ցույց է տվել նաև այն սենյակը, որտեղ կան վարսահարդարման համար նախատեսած պարագաներ: Նախագահը հայտարարել է, որ այդ սենյակը չի օգտագործում, քանի որ ցնցուղ կարելի է և տանն ընդունել։
