fbpx
Աշխարհ

Զելենսկին դիմել է համաշխարհային առաջնորդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի առավոտյան տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղվախ համաշխարհային առաջնորդներին, որում կոչ է անում նրանց մասնակցել հունիսին Շվեյցարիայում կայանալիք համաժողովին։ Կոչը ձայնագրվել է Խարկովում՝ ռուսական հարձակումից հետո այրված տպարանում։

Տեսաուղերձում Զելենսկին ասում է, որ գտնվում է Խարկովում՝ քաղաքում, որը «դժբախտաբար շատ մոտ է Ռուսաստանի հետ սահմանին», և «ամեն օր և ամեն գիշեր Ռուսաստանը ռմբակոծում է քաղաքը հիմնականում S-300 հրթիռներով, բայց նաև կառավարվող ռումբերով:

«Եվ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած քաղաքում՝ Սան Պաուլոյից մինչև Հարբին, դա նույն կերպ է ընկալում՝ որպես ահաբեկչություն», – նշել է նա։

Նշված քաղաքները Բրազիլիայում և Չինաստանում են։ Այս երկու երկրները դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը Շվեյցարիայի համաժողովին։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր հարձակման համար մեկ այլ խումբ է հավաքել Խարկովից 90 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է նախապատրաստվել Սումիի շրջանի վրա հարձակման։ Մայիսի 10-ին ռուսական զորքերը հարձակում սկսեցին Խարկովի մարզում, սակայն վերջին օրերին այն գործնականում կասեցվեց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ