fbpx
Աշխարհ

Զելենսկին եղել է ուկրաինական բանակի կողմից հետ նվաճված Իզյում քաղաքում

Նախագահ Վլադիմիր Զելենսկին եղել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Իզյում քաղաքում: Այս մասին հայտնում է BBC-ն։

Իր այցի ընթացքում պարոն Զելենսկին շնորհակալություն է հայտնել այն զորքերին, որոնք մասնակցել են ռուս օկուպանտների դեմ հակահարձակմանը։

Նա ներկա է գտնվել դրոշի բարձրացման արարողությունը և ասել, որ Ուկրաինայի դրոշը կվերադառնա երկրի յուրաքանչյուր քաղաք և գյուղ:

Վերջին օրերին ուկրաինական բանակը հետ է վերցրել օկուպացված տարածքների մի մասը՝ ստիպելով ռուսական զորքերին նահանջել:

Անցյալ հինգշաբթի նախագահ Զելենսկին ասել է, որ ուկրաինական ուժերը հետ են վերցրել 1000 քառ.։ Նա խոստացել է հետ վերցնել ուկրաինական ողջ տարածքը, որը դեռևս գրավված է ռուսական ուժերի կողմից։ Նա նշել է, որ չգիտի, թե երբ դա տեղի կունենա, բայց ճշմարտությունը իրենց կողմն է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ