fbpx
Աշխարհ

Զելենսկին առաջին անգամ խոստովանել է՝ պատերազմը մտել է փակուղի

«Այս երկու տարվա ընթացքում ես երբեք չեմ մտածել հանձնվելու մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ միաժամանակ առաջին անգամ խոստովանելով, որ պատերազմն այժմ մտել է փակուղի:

«Ուկրաինան այսօր այլ է, այն ավելի մոտ է Եվրոպային։ Այսօր Ուկրաինան ունի հզոր բանակ՝ հագեցած արևմտյան տեխնիկայով։ Մենք ավելի փորձառու ենք։ Երբեմն մենք մի քիչ հոգնում ենք, երբեմն՝ մեծամտանում, բայց չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի։ Ես ուկրաինացի եմ, սիրում և պաշտպանում եմ Ուկրաինան: Գիտեմ, որ հաղթելու ենք։ Ռուսաստանը կանգ չի առնելու, մենք պետք է գիտակցենք այս ամենը։ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, նրանց համար խաղաղություն՝ նշանակում է պարտություն։ Նրանք սկսեցին հրապարակավ ասել, որ չեն պատրաստվում կանգ առնել, դեռ չեն կատարել իրենց առաջադրանքը։ Պուտինի գլխավոր նպատակը մեզ զրկելն է մեր անկախությունից և Ուկրաինան դարձնել իր կայսրության մի մասը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պատերազմը մտել է փակուղի, ուստի Ուկրաինային անհրաժեշտ է ժամանակակից տեխնիկական զինամթերք և տեխնիկա։

«Ինչ վերաբերում է գետնի վրա մղվող պատերազմին, այն մտել է փակուղի, դա փաստ է։ Սա պայմանավորված է տեխնիկայի ուշացումներով, իսկ ուշացումները նշանակում են սխալներ: Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ, որոնք աշխարհի ամենամեծ բանակներից ունեն, զինամթերքը քիչ է, մեզ ժամանակակից տեխնիկական միջոցներ են պետք։ Ծովային օպերացիան դրական արդյունքներ է տվել։ Ռուսաստանը կորցրեց բազմաթիվ նավեր, իսկ Սև ծովում մեզ հաջողվեց հացահատիկային միջանցք կառուցել, ուստի տնտեսության վրա ազդող գործողության այս պրագմատիկ հատվածը դրականորեն իրականացվեց»,- նշել է Զելենսկին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ