Բենզեման արձագանքել է Լիոնել Մեսսիին ուղղված քննադատությանը

Ամենադիտվածներ

Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է․ նա դեռ վերականդանացման բաժանմունքում է

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարծիք է հայտնել այն մարդկանց մասին, ովքեր քննադատում են «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Յուրաքանչյուր ոք, ով քննադատում է Լիոնել Մեսսիին, ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին»,- Բենզեմայի խոսքերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) մեջբերում է հայտնի BeksFCB էջը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարիմ Բենզեման չի լքի Սաուդյան Արաբիայի առաջնությունը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Երեկ Լիոնել Մեսսին Հոնկոնգում քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից։ Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը մերժել է լուսանկարվելու խնդրանքը և չշփվող է եղել՝ ի տարբերություն թիմակիցների և Դեյվիդ Բեքհեմի, որոնք մարզաշապիկներ են ստորագրվել և լուսանկարվել երկրպագուների հետ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ