fbpx
Աշխարհ

Զելենսկին և Պորոշենկոն արյան փորձաքննություն են անցել բանավեճից առաջ

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պնդել էր, որ բանավեճից առաջ ինքը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անպայման պետք է անցնեն բժշկական հետազոտություն ու ապացուցեն մարդկանց, որ նրանց մեջ չկա հարբեցող կամ թմրամոլ։ Զելինսկին նշել է, որ երկրին պետք է առողջ նախագահ:

Ուսիտ, Պյոտր Պորոշենկոն այցելել է «Օլիմպիյսկիյ» մարզադաշտի բժշկական կետ՝ հանձնելու անալիզներ։

https://www.facebook.com/petroporoshenko/videos/2040523446057423/

 

Առավոտյան Զելենսկին նույնպես հանձնել է անալիզներ կիևյան մասնավոր կլինիկայում: Մարզադաշտում անալիզ հանձնելու իր մրցակցի առաջարկից Զելենսկին հրաժարվել է, քանի որ կարծում է, որ մարզադաշտի բուժկետը կողմնակալ է:

https://www.facebook.com/ze2019official/videos/1145522388961134/

Անալիզների արդյունքները պարզ կլինեն երեք օրից: Այն հարցին, թե էլ ինչ նախապայմաններ են սպասվում բանավեճի անցկացման համար, Զելինսկին պատասխանել է՝ հետևեք մեր պաշտոնական հոլովակներին:

Ավելի վաղ հատնել էինք, որ Ուկրանիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել Էր Ուկրաինայի նախագահական ընտրարշավի առաջատար Վլադիմիր Զելենսկու՝ Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում բանավեճեր անցկացնելու առաջարկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ