Զելենսկու տան մոտ ձերբակալել են գնդացիրով մարդկանց

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու տան մոտ ոստիկանությունը ձերբակալել է զինված անձանց, որոնք «վրեժխնդրության նկատառումներով մահափորձի էին պատրաստվում»։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով՝ չարագործներն իրենց մեքենայի հետևի նստատեղերը հանել էին ու դրանց փոխարեն տեղադրել ԴՇԿ գնդացիր՝ խոցման ավելի քան 3 կմ հեռահարությամբ։

Իրենց «զոհին» նրանք սպասել են անտառում՝«Перлина Італії» քոթեջային ավան տանող ճանապարհից ոչ հեռու։

Ենթադրյալ մարդասպանների ձերբակալության մասին հայտնել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։ Նրա վարկածով՝ հանցագործները հավանաբար սպասել են քրեական հեղինակության։

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Զելենսկու տունը քոթեջային ավանում է։

Ամենաթարմ