Սպորտ

Զենիթի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը բարեհաջող բուժզննում է անցել

«Զենիթը»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը բարեհաջող բուժզննում է անցել: Այս մասին տեղեկանում ենք Սանկտ Պետերբուրգի  պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրությունից։

Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կսկսի մարզումները անհատական ծրագրով»,- նշված հայտարարության մեջ:

«Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, հարձակվողը ժամանել է Պետերբուրգ և բժշկական զննություն է անցել «СОГАЗ» միջազգային բժշկական կենտրոնում:

Կոկորինը բուժզննում է անցել սպորտային բժշկի, նյարդաբանի, սրտաբանի և վնասվածքաբանի մոտ, ինչպես նաև անցել է ուլտրաձայնային հետազոտություն և ենթարկվել է էլեկտրոկարդիոգրաֆիայի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել և դուրս են եկել բանտից: Ֆուտբոլիստներն անազատության մեջ են եղել 350 օր:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ