Շվեդիան նպատակ ունի զենք մատակարարել Ուկրաինային

Շվեդիան նպատակ ունի զենք մատակարարել Ուկրաինային։ Այս մասին խոսել է նախարարության ղեկավար Պիտեր Հուլտկվիստը։

«Մենք խոսում ենք տարբեր երկրներում արտադրական գծերի օգտագործման մասին՝ զենքի արտադրության համար, որը կարող է ուղղակիորեն մատակարարվել Ուկրաինային», – ասել է նա Դանիայում 17 երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ համաժողովի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ կարող են մասնակցել նաև Սլովակիան, Լեհաստանը և Չեխիան։

Հուլտկվիստն ասել է, որ խոսքը առաջին հերթին հրետանային համակարգերի մասին է։ Սակայն նա նշել է, որ դեռ վաղ է մանրամասների մասին խոսել։ Նախարարը նաև հայտարարել է հիմնադրամ ստեղծելու ծրագրերի մասին, որին երկրները կկարողանան ֆինանսական միջոցներ հատկացնել Ուկրաինային զենքի արտադրության համար։

 

Ամենաթարմ