fbpx
Իրավական

Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հոկտեմբերի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

«Ժամը 7-ի սահմաններում քրեական հետախույզները Վարշավյան փողոցից, «Մուստանգ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Ազատության պողոտայի 21-ամյա մի բնակչի՝ Վարշավյան փողոցում հաշվառված, 23-ամյա ուղևորի հետ։

Վարորդի և ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա մանրացնող 3 աղաց, իսկ մեքենայի զննությամբ՝ պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված, 3 կաթուցիչ, որոնցից մեկը՝ մոխրացած հետքերով, կաթուցիչը մաքրելու խոզանակ ու նույն բուսական զանգվածով ծխամորճ։

Ըստ 21-ամյա վարորդի՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն։
Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ