Զինեդին Զիդանի վերադարձի մասին է խոսել Ալվարո Օդրիոսոլան:
«Ես Սան Սեբաստյանից եմ և միշտ երկրպագել եմ «Ռեալ Սոսյեդադը», սակայն ինձ դուր էր գալիս «Ռեալ Մադրիդը», քանի որ այստեղ խաղում էր Զիդանը: Նա իմ կուռքն է:
Երբ նա գլխավորեց թիմը, մենք զրույց ունեցանք: Նա ինձ ասաց, թե ինչն է իրեն դուր եկել իմ խաղում և ինչը՝ ոչ:
Նրա վերադարձը վերածնեց մեր մեջ հույսը և էնտուզիազմը:
Զիդանի վերադարձը հավասարազոր է գավաթ նվաճելուն»,- Օդրիոսոլայի խոսքն է մեջբերում La Galerna-ն:

