fbpx
Սպորտ

Զիդանն ինձ ասաց. «Երբ սկսես խաղալ, այլևս երբեք կանգ չես առնի». Կազեմիրո

Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Զինեդին Զիդանի հետ ունեցած հարաբերությունների մասին։

Զինեդին Զիդանի մարզչական գործունեության առաջին ամիսները թեթև չէին Կազեմիրոյի համար։  Նա Խորխե Վալդանոյին տված հարցազրույցում խոստովանել է, որ անհանգստացել է իր կարիերայի համար, երբ Զիդանը իր ձեռքն է վերցրել «Ռեալ»-ի ղեկը։

«Կապ չունի խաղի 12-րդ թե 90-րդ րոպեներն են ընթանում, ես գնդակի հետևից նույն ձևով եմ վազում. ամեն անգամ վազում եմ այնպես, կարծես դա վերջին հնարավորությունն է»։

Կազեմիրոն նաև խոսել է այն մասին, որ Հունվարին շատ քիչ խաղաժամանակ է ստացել.

«Ես հարցրի Զիդանին ՝ ի՞նչ է կատարվում, հիմա Հունվարն է և ես էլ ուզում «դեր» ստանալ, ես ցանկանում եմ խաղալ, շե՛ֆ»։

Զիդանը համաձայնեց ու պատասխան տվեց.

«Կազե, հանգիստ մնա՛, երբ սկսես խաղալ, այլևս կանգ չես առնի»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում AS-ն։

Հունվար ու Փետրվար ամիսներին Կազեմիրոն ընդամենը 21 րոպե է խաղացել, որից 20-ը «Էսպանյոլի» դեմ խաղում։ Մարտ ամսից Կազեմիրոն սկսեց մասնակցել հանդիպումներին ու այլևս կանգ չառավ։ Նա Զիդանի գլխավորությամբ «Սերուցքայիններ»-ի կազմում անցկացրել է 123 խաղ. ընդհանուր առմամբ 10,024 րոպե:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ