fbpx
Սպորտ

Զիդանը խոսել է Բրյուգեի հետ առաջիկա հանդիպման ու իր սաների մասին

Զինեդին Զիդանը հանդիպել է լրագրողների հետ և մեկնաբանել «Սանտյագո Բեռնաբեու»-ում կայանալիք հանդիպումը «Բրյուգեի» հետ՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում։

«Մեր երկրպագուները միշտ կարևոր են։ Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում անել։ Մենք լավ չսկսեցինք Չեմպիոնների լիգայում արշավը և վաղը պետք է միավոր վերցնենք «Բրյուգե»-ի դեմ խաղից»,-ասել է ֆրանսիացի մարզիչը։

Զիդանն անդրադարձել է նաև Կազեմիրոյի տան կողոպուտին՝ նշելով, որ դա ահավոր էր։

«Մենք մեզ իրոք վատ էինք զգում․ ոչ թե ուղղակի խաղացողի համար, այլ այն ամենի համար ինչ տեղի է ունեցել։ Բարեբախտաբար լուրջ բան չի եղել, և միակ բանը նյութական կորուստն է»,-ասել է Զիդանը։

Մարզիչը մեկնաբանել է նաև «ՊՍԺ»-ի դեմ խաղը։ Նրա խոսքով՝ իրենք պետք է ամուր լինեն․ ուժ ունենան, երբ գնդակն իրենցը չէ և այն ունենալու շանսեր ստեղծեն։

«Մենք ուրախ ենք նրանով, ինչ անում ենք։ Եվ առաջիկա խաղը շատ-շատ կարևոր է մեզ համար՝ բարձրացնելու մեր միավորները։

Ժամանակակից ֆուտբոլը կենտրոնացած է հակահարձակումների վրա. մեկ անգամ ստանում ես գնդակը, պետք է պատժես մրցակցիդ։

Մեր ունեցած որակի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև հարձակումների մեջ ուժ ունենալ»,-ասել է Զիդանը։

Անդրադառնալով նաև Էդեն Ազարին՝ մարզիչը նշել է, որ չի պատրաստվում ինչ-որ խորհուրդ տալ նրան կամ ասել, թե ինչ պետք է լինի նրա հետ։

«Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար, ու մենք ավելին ենք ուզում նրանից, բայց հիմա պետք է հանգստություն պահպանենք։ Ես անհանգստացած չեմ։ Նա հաջողության կհասնի այստեղ, քանի որ շատ լավ խաղացող է, և այդ իրողությունը չի փոխվելու։ Եթե նա վաղը ցույց տա դա, հրաշալի կլինի»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ