Վերջին մեկ ամսվա ընթացքում Զիմբաբվեի դոլարն ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 41,8 տոկոսով՝ այն դարձնելով աշխարհի լավագույն արժույթը՝ արժեւորման առումով։ Նրան հաջորդում են լեոնեն (Սիերա Լեոնեի արժույթը), որը թանկացել է 13,3 տոկոսով, և ալբանական լեկը (գումարած 9,5 տոկոս), հայտնում է Bloomberg-ը։
Տարեսկզբից նկատվող փոխարժեքի անկումը «օգնեց» աֆրիկյան պետության արժույթին հայտնվել իր համար անսովոր վայրում։ Սև շուկայում 10,000 զիմբաբվեական դոլարի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց իջնելուց և տարեկան գնաճը մինչև 175 տոկոսի հասնելուց հետո, տեղական իշխանություններն ազատականացրեցին արտարժույթի շուկան և հարկային փոփոխություններ մտցրեցին:
Արդյունքում, այս շաբաթ ԱՄՆ դոլարն արդեն կարելի էր գնել 4876 զիմբաբվեական դոլարով, ինչը, ըստ Հանրապետության բանկիրների ասոցիացիայի նախագահ Լոուրենս Նյասեմայի, նույնիսկ չափազանց լավ է, քանի որ իրական արժեքը մոտ հինգ հազար դոլար է։