Աշխարհ

Զիմբաբվեի նախագահն ընդհատել է ՀԱՀ այցը՝ Ռոբերտ Մուգաբեի մահվան կապակցությամբ

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան ընդհատել է Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ) այցը և Քեյփթաունից հեռացել է ավելի վաղ, քան նախատեսված էր՝ պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդի՝ Ռոբերտ Մուգաբեի մահվան կապակցությամբ։ Այս մասին գրում է Herald-ը՝ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը հղումով:

Վերջինիս խոսքով՝ Զիմբաբվեի նախագահը Հարավային Աֆրիկայում է գտնվել երեքշաբթի օրվանից և մասնակցում էր Աֆրիկայի հարցերով համաշխարհային տնտեսական ֆորումին, որը մեկնարկել է չորեքշաբթի և ավարտվելու է այսօր:

Խոսնակի հաղորդմամբ՝ երկրի օդանավակայան հասնելուն պես, նախագահը հանդես կգա հայտարարությամբ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ իննսունհինգ տարեկանում կյանքից հեռացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն:

Նախկին նախագահը մահացել է առողջական խնդիրների դեմ մղած պայքարից հետո, այս մասին BBC-ին հայտնել են նրա ընտանիքի անդամները:

Զիմբաբվեի նախկին նախագահը ծնվել էր 1924-ի փետրվարի 21-ին: Նա շուրջ մեկ տասնամյակ բանտարկված է եղել՝ 1964 թվականին նախկին Ռոդեզիայի կառավարությանը քննադատելու համար:

1973 թվականին, գտնվելով բանտում, Մուգաբեն ընտրվել էր Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միության (Զանու) նախագահ, որի հիմնադիր անդամ էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ