Արցախ

Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացվի զինամթերքի պայթեցման աշխատանքներ

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:

Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:

Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանաք:
Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:
📞911,101,112
☎️047 94 09 11

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ