Զինծառայողների հարազատները կներգրավվեն պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանձնաժողովում

Հրապարակող՝

zinvor

Ամենադիտվածներ

Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում է նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ:

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Նշվում է, որ քննարկման ավարտին որոշվեց, որ ձևավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները:

Ամենաթարմ