ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ:
«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում:
- ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
- Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ Արցախի ՊՆ
Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: