Զինված ուժերում շարունակվում է սեպտեմբերին մեկնարկած «Զինվորը՝ որպես դասավանդող» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կազմակերպվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվճար դասընթաց, որն իրականացնում են ժամկետային երեք զինծառայողներ: Դասընթացին մասնակցում է 8-ից 12-րդ դասարանների 60 աշակերտ:
Ինտերակտիվ և նախագծային դասերի միջոցով կազմակերպված ուսուցումը նպաստում է նաև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության, ստեղծարարության ու նախաձեռնողականության զարգացմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։