fbpx
Աշխարհ

Թուրքիայում ԻՊ-ի զինյալ է ձերբակալվել

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է «Իսլամական պետության» մահապարտ-ահաբեկչի ձերբակալության մասին, ով ահաբեկչություն էր նախապատրաստում երկրի տարածքում, հայտնում է Anadolu գործակալությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկություն է ստացել Սիրիային սահմանակից Քիլիս նահանգի գլխավոր դատախազությունը։

«Հավաքված տվյալների հիման վրա հարավարևելյան Շանլիուրֆա նահանգում իրականացվել է գործողություն՝ ձերբակալելու գրոհային Բաշար ալ Միզխանին, որն առավել հայտնի է որպես Աբի Էնես ալ-Քահթանի», – ասվում է հաղորդագրությունում։

Հետաքննության տվյալներով՝ սիրիացի ալ-Միզխանը «ահաբեկչական կազմակերպության Դամասկոսի բջջի» անունից ծրագրել է Թուրքիայում այսպես կոչված «ինքնասպան հարձակում» իրականացնել։

Նա տարեսկզբից արդեն տասներորդ ահաբեկիչն է, որը ձերբակալվել է Թուրքիայում՝ հարձակում ծրագրելիս։

Գործակալության տվյալներով՝ Բաշար ալ Միզխանը ԻՊ ահաբեկիչների շարքերը համալրել է 2015 թվականին: Նա ռազմական պատրաստություն է անցել Սիրիայում ահաբեկիչների ճամբարներում, մասնակցել մարտական ​​գործողություններին «Իսլամական պետության» զինյալների կողմից։ Ահաբեկիչը տեղեկություններ է հավաքել նաև Թուրքիայի մասին, և, ինչպես պարզվել է, կամավոր ահաբեկչություն է կատարել Թուրքիայի տարածքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ