Զլատանը սիրում է բացառիկ պահեր․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբարհիմովիչի վերաբերյալ իր կարծիքով:

Նա ասել է, որ իրեն զարմացրել է Զլատանի պայքարը վնասվածքից հետո։

«Զլատա՜ն․․․ ի՜նչ խաղացող է նա: Նա դուրս եկավ խաղադաշտ և գոլ խփեց իր առաջին խաղում: Զլատանը սիրում է բացառիկ պահեր:

Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է», –ասել է նա։

Այս մասին տեղեկացրել է լրագրող Ջեյմս Փիրսը:

Ամենաթարմ