Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Ես խոսեցի նրա հետ, նրա մոտ ամեն ինչ լավ է:
Կարծում եմ, որ Զլատանի տաղանդը բնածին է, դա հեշտ է նկատել: Բայց տաղանդը կարող ես և պետք է կատարելագործել: Ես դա տեսնում եմ Ռոջեր Ֆեդերերի օրինակով, քանի որ նա ծնվել է շատ տաղանդավոր, բայց աշխատել է ամեն օր, որպեսզի դառնա, հավանաբար, պատմության ամենամեծ թենիսիստը:
Մենք ականատես ենք եղել նաև մեծ տաղանդների վատնման օրինակների: Միգուցե այն պատճառով, որ նրանք չէին ցանկանում որևէ բան զոհաբերել և քրտնաջան աշխատել », – ասել է Պիոլին։