fbpx
Սպորտ

Զլատանը 16-րդ անգամ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթից

Շվեդական ֆուտբոլի աստղ Զլատան Իբրահիմովիչը առնվազն մեկ տարով էլ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթն առաջին անգամ շահելու բերկրանքից․ բանն այն է, որ «Միլանը» դուրս մնաց ՉԼ-ից։

Խմբային փուլում Իբրայի ակումբը չկարողացավ նույնիսկ խմբում 3-րդ տեղը գրավել․ նրանք ավարտեցին վերջին հորիզոնականով։ Նշենք, որ անցումային են առաջին և երկրորդ տեղերը։

Հատկանշական է, որ Իբրան 16 անգամ մասնակցել է Չեմպիոնների Լիգային՝ 7 տարբեր ակումբների կազմում, բայց այդպես էլ չի նվաճել բաղձալի գավաթը։

Ընդհանուր առմամբ, շվեդ հարձակվողը մասնակցել է ՉԼ-ի 124 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 48 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ