fbpx
Առողջապահություն

Խնձոր․ դրա վնասն ու օգտակարությունը

Խնձորը ոչ միայն օգտակար հատկություններ ունի, այլ նաև վնասակար լինել մի շարք հիվանդություններով տառապող մարդկանց համար։

Խնձորը հում վիճակով խորհուրդ չի տրվում օգտագործել գաստրիտով, խոցով, խոլեցիստիտով և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններով տառապող մարդկանց։ Այս մասին հայտնել է «Автопарус»-ը՝ նշելով, որ միրգը պարունակում է կոպիտ բջջանյութ և թթու, որը կարող է գրգռել ստամոքսի նուրբ պատերը և սրել հիվանդությունը։

Խնձորը վնասակար է այն մարդկանց համար, ովքեր այդ մրգում պարունակվող նյութերի հանդեպ վատ մարսողություն կամ ալերգիա ունեն։

Խնձորը հատկապես օգտակար է մարսողական համակարգի համար։ Այս միրգը նորմալացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ վերացնում կղանքի խանգարումը, հաջողությամբ բուժում է լուծն ու փորկապությունը։ Խնձորի մանրաթելերը օգնում են մաքրել աղիքները փորկապության դեպքում եւ կլանում են ավելորդ խոնավությունը լուծի դեպքում։

Ըստ գիտնականների՝ այն մեծ ազդեցություն ունի ուղեղի վրա։ Թարմ քամած խնձորի հյութը թույլ է տալիս ուղեղի բջիջներին երկար ժամանակ չծերանալ, ինչը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից և կանխարգելում այն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ