fbpx
Աշխարհ

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի

Լիբանանյան LBC հեռուստաալիքը հայտնում է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի, անհետ կորած է համարվում 30-40 մարդ։

Երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանի խոսքով՝ մոտ 1500 տուժածներ հատուկ բժշկական օգնության կարիք ունեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում մի շարք հզոր պայթյուններ էին որոտացել: Պայթյունի ալիքը ոչնչացրել է հսկայական թվով շենքեր, կոտրվել են ապակիներ և դռներ:

Երկիր իշխանությունները հայտնել են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել, որը վեց տարի առաջ բռնագրավել են մաքսային ծառայությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ