ՀՀ ԱԳՆ-ի Facebook-յան պաշտոնական էջը հայտարարություն է տարածել այն մասին, որ կայանալու է նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսը լրագրողների հետ։
«Սեպտեմբերի 6-ին, ժ․ 11։00-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մաուլի ասուլիսը լրագրողների հետ, որը լուսաբանելու համար հրավիրվում են ԱԳՆ 2019թ. հավատարմագրումն անցած և հավատարմագրման քարտ ունեցող ԶԼՄ ներկայացուցիչները՝ օպերատորները, լուսանկարիչներն ու լրագրողները», – ասված է հայտարարության մեջ։
Մամուլի ասուլիսն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի այստեղ։
ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ մասնակցության համար նախապես գրանցում անհրաժեշտ չէ։