ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ Մնացականյանին նշանակել արտաքին գործերի նախարար», – ասվում է հրամանագրում։